Սպորտ 

«Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիա» ՀԿ նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվեց Արման Սահակյանը

analitik.am

Հունիսի 11-ին Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայում տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ ընդհանուր ժողովը, որին ներկա էին կազմակերպության 156 անդամներից 106-ը:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին ֆեդերացիայի գործունեության ու ֆինանսական հաշվետվությունները և անցկացվեցին նախագահի ու նախագահության անդամների ընտրություններ:

Ժողովի որոշմամբ հաշվետվությունները հաստատվեցին:

Ժողովը որոշում ընդունեց նախագահի ընտրությունն անցկացնել բաց քվեարկությամբ, որի արդյունքում «Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիա» ՀԿ նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվեց Արման Սահակյանը:

Ֆեդերացիայի նորընտիր նախագահի առաջարկով հաստատվեց նաև նախագահության կազմը:

Նույն շարքից