IT 

Facebook-ի նորեկները կթաքնվեն օտարներից

analitik.am

Facebook սոցիալական ցանցը փոխել է հրապարակումների գաղտնիության կարգավորումները՝ թույլ տալով սոցցանցի անփորձ օգտատերերին ի սկզբանե գրառումները ցուցադրել միայն իրենց ընկերներին: Այդ մասին հաղորդվում է Facebook-ի պաշտոնական բլոգում, փոխանցում է lenta.ru-ն։

 

Ավելի վաղ Facebook-ում հաշիվ գրանցելուց հետո օգտատիրոջ գրառումներն ի սկզբանե հասանելի էին դառնում բոլորին՝ մինչ նա չփոխեր կարգավորումները: Այդ սկզբունքի պատճառով սոցցանցի նորեկները չիմանալով գրառումներ էին անում, որոնք հասանելի էին դառնում անծանոթներին:

 

Այն օգտատերերը, որոնք հաշիվներ կգրանցեն ուրբաթ օրվանից՝ մայիսի 23-ից, Facebook-ը հիշեցում ցույց կտա հրապարակումների լսարանն ընտրելու մասին: Եթե նրանք չանեն ընտրություն, գրառումները ցույց կտրվեն միայն ընկերներին։

Նույն շարքից