Տնտեսություն 

Ներդրողները «զադնի» են դրել՝ չեն ուզում վտանգել իրենց կապիտալն ու ունեցվածքը Ռուսաստանում. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպելով Ռուսաստանի ազգությամբ հայ գործարարների հետ՝ նրանց կոչ էր արել գալ Հայաստան, ներդրումներ կատարել, հարստանալ և հարստացնել պետությունը:

Ռուսաստանցի գործարարների մի մասը դեմ չէր լինի Հայաստանում ներդրումներ անելուն, բայց դրա համար պետք է վստահ լինեն, որ դա չի ազդի իրենց նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքի փոփոխության վրա: Ավելի պարզ ասած՝ ռուսաստանահայ գործարարները տեղյակ են Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների լարված հարաբերությունների մասին, և այդ պայմաններում նրանցից որևէ մեկը Հայաստանում ներդրում անելով չի վտանգի իր կապիտալը և ունեցվածքը Ռուսաստանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից