IT 

Google-ի նոր պլանշետը 3D նկարներ կանի

analitik.am

Google ամերիկյան ընկերությունն աշխատում է պլանշետի վրա, որով հնարավոր կլինի 3D ձևաչափի պատկերներ անել, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

 

Հաղորդվում է, որ սարքը համալրված է 7-մատնաչափ էկրանով, երկու տեսախցիկներով և հեռավորության ուլտրակարմիր տվիչներով (датчик), առաջադեմ ծրագրային ապահովումով: Ըստ աղբյուրի՝ հենց այսպիսի սարքերն ունակ են ճշգրիտ եռաչափ պատկերներ որսալ: 

 

Նախնական տվյալով՝ Google-ը պատրաստվում է նման 4.000 սարքի նախատիպ թողարկել՝ հունիսից սկսած: Պլանշետի ստեղծումն ընթանում է ընկերության Project Tango գիտա-հետազոտական նախագծի շրջանակներում:

Նույն շարքից