IT 

WikiLeaks-ը բացահայտել է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից գաղտնալսված «X» երկիրը

analitik.am

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները գաղտնալսել են Աֆղանստանի գրեթե բոլոր միջազգային և ներքին հեռախոսազանգերը, ինչպես նաև ձայնագրել են դրանք. ասված է WikiLeaks կայքում, որի հիմնադիրն է Ջուլիան Ասանժը, հրապարակված փաստաթղթում։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, WikiLeaks-ի հիմնադիրներն ավելի վաղ դժգոհություն էին հայտնել, որ ամերիկյան The Intercept-ը և Washington Post-ը տեղեկություն են հրապարակել այն մասին, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են երկու երկրների բնակիչների բոլոր ներքին և միջազգային հեռախոսազանգերը։ Այդ երկու երկրներից մեկը Բահամյան կղզիներն են։ Սակայն երկրորդ պետության անունը չէր հրապարակվել, և հրապարակման մեջ այն անվանել են «Х պետություն»։

 

WikiLeaks-ում խոստացել էին երկրորդ երկիրը բացահայտել ուրբաթ օրը։ Այսօր արդեն կայքում տեղադրված փաստաթղթում ասվում է, որ «Х պետությունն» Աֆղանստանն է։

 

The Intercept պարբերականը հաղորդել է, որ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է ընդհանուր առմամբ 250 մլն բնակչությամբ երկրներ։

 

WikiLeaks-ի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայությունների փաստաթղթերը հրապարակվել էին կայքում 2010թ.-ի նոյեմբերին։
Ասանժն այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում և ապաստան է գտել Էկվադորի դեսպանատան շենքում, որտեղ իրեն քաղաքական ապաստան են տվել։

Նույն շարքից