IT 

Samsung-ի «խելացի» ժամացույցը ամբողջությամբ կփոխարինի սմարթֆոնին

analitik.am

Samsung տեխնոլոգիական ընկերությունն այս ամռանը կներկայացնի իր հերթական նորույթը՝ սմարթֆոնն ամբողջությամբ փոխարինող սմարթվոչ։ 
 

Ինչպես նշում է korrespondent.net-ը՝ The Wall Sreet Journal-ին հղումով, նոր սարքը հնարավորություն կտա զանգեր կատարել, լուսանկարել, համացանցից օգտվել և անգամ օգտատիրոջ զարկերակային ռիթմը չափել։

 

Մինչ այս՝ լուրեր էին շրջանառվում, որ Samsung-ի մյուս մրցակիցները՝ Apple, HTC, Microsoft ընկերությունները, ևս աշխատում են «խելացի» ժամացույցների ստեղծման վրա։ Սակայն սա առաջին դեպքն է, երբ նշվում է, որ սմարթվոչը կկարողանա ամբողջությամբ փոխարինել սմարթֆոնը։

Նույն շարքից