Տնտեսություն 

Առաջարկվում է հարկային և մաքսային քննիչների կենսաթոշակի իրավունքի իրացման նոր կարգ

analitik.am

Կառավարության հունիսի 13-ի նիստում հավանության է արժանացել նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Ներկայացված նախագծով կարգավորվում են հարկային և մաքսային ծառայություններում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած և օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկով պաշտոնից ազատված անձանց կենսաթոշակ նշանակելուն առնչվող հարաբերությունները:

Նախատեսվում է կենսաթոշակի իրավունք վերապահել նաև հարկային կամ մաքսային ծառայությանում 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարի քննչի պաշտոն զբաղեցրած անձանց:

Հարկային կամ մաքսային ծառայության քննչի պաշտոնից մինչև 2019 թվականի հունիսի 1-ը ազատված՝ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած (ունեցող) անձանց կենսաթոշակ կնշանակվի 2019 թվականի հունիսի 1-ից, եթե նրանք կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնեն կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելուց հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը կնշանակվի դիմելու օրվանից:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում  է առնվազն 10 տարի դատավորի պաշտոն զբաղեցրած անձանց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի չափը հաշվարկել դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձից:

Նույն շարքից