IT 

Apple-ը կթողարկի պլանշետի պրոցեսոր ունեցող համակարգիչ

analitik.am

Apple-ը մշակում է համակարգիչներ և նոութբուքեր՝ ARM-պրոցեսորի հիմքի վրա: Վերջինս օգտագործվում է պլանշետների արտադրության համար: Այս մասին հայտնում է MacBidouille-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:


Համաձայն աղբյուրի՝ Mac mini և iMac համակարգիչները, ինչպես նաև 13 դյույմ հզորության նոութբուքերում օգտագործվելու են 64 բիթ պրոցեսորներ, որոնք այսօր օգտագործվում են պլանշետների արտադրության համար:


Նոր համակարգիչների ստեղնաշարը կլինի սենսորային և հավաքված Magic Trackpad-ով:


ARM-պրոցեսորները վելի փոքր էներգատարություն ունեն, քան x86, սակայն արտադրողների մեծ մասը կարծում է, որ դրանք ոչ արտադրողունակ են համակարգիչների համար: 

Նույն շարքից