IT 

Հաքերներն արգելափակել են Apple-ի օգտատերերի սարքերն ու ապակոդավորման համար գումար են պահանջում

analitik.am

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության մեծ թվով ավստրալացի օգտատերերի սարքերը՝ iPhone սմարթֆոնները, iPad պլանշետներն ու Mac համակարգիչները, ենթարկվել են արհեստավարժ հաքերների հարձակմանը, որոնք գումար են պահանջում դրանք ապակոդավորելու համար։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, անցած գիշերվա ընթացքում հաքերների թիրախում են հայտնվել Նոր Հարավային Ուելս, Քուինսլենդ, Վիկտորիա, Հարավային Ավստրալիա և Արևմտյան Ավստրալիա նահանգների բազմաթիվ բնակիչներ։

 

Նրանց մի մասը պատմել է, որ արթնացել է վաղ առավոտյան՝ իրենց «խնձորային սարքերի» ահազանգից հետո, որում ասվում էր, որ իրենք դարձել են հաքեր Օլեգ Պլիսի «զոհը»։ Apple ընկերությունը դեռևս չի արձագանքել այս միջադեպին։

Նույն շարքից