IT 

Google-ը նոր ինքնակառավարվող ավտոմեքենաներ կթողարկի

analitik.am

Google ինտերնետ-հսկան հայտնել է իր՝ սեփական ինքնակառավարվող ավտոմեքենաների թողարկման մասին, որոնք, ըստ ընկերության ներկայացուցիչների, առավել անվտանգ են, քան  մարդու կողմից կառավարվող մեքենաները, հայտնում է BBC News-ը:

Google-ը արդեն վաղուց զբաղվում է համակարգչային տեխնոլոգիայի հիման վրա ինքնակառավարվող մեքենաների ստեղծմամբ, ուղղակի մինչ օրս անհրաժեշտ սարքավորումները փորձարկվում էին միայն կողմնակի արտադրողների մեքենաների վրա:

Սկզբի համար ընկերությունը նախատեսում է թողարկել հարյուր ինքնակառավարվող ավտոմեքենա, որոնցում չի լինի ղեկ, արգելակներն, այլ կլինեն միայն «Ստոպ» և «Սթարթ» կոճակները:

 

Այս տեխնոլոգիայի կողմնակիցները կարծում են, որ այն հնարավորություն կտա նվազեցնել ավտովթարների թիվը: Սակայն, այլ փորձագետներ կարծում են, որ նման ավտոմեքենաները կդժվարացնեն ճանապարհային երթևեկությունը և կավելացնեն ճանապարհային խցանումները:


Շվեդական ավտոարտադրող Volvo նույնպես զբաղվում է նման տեխնոլոգիաների մշակմամբ և վերջերս հայտնել է իր պլանների մասին՝ թողարկելու լրիվ ինքնակառավարվող ավտոմեքենա:

 

Նույն շարքից