IT 

Չինաստանն արգելափակել է Google-ի ծառայությունների մի մասը

analitik.am

1989թ. Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած ուսանողական ցույցերի և դրանց ցրման նպատակով իշխանությունների կողմից ձեռնարկված ողբերգական հետևանքներով միջոցառումների հերթական տարեդարձին ընդառաջ Չինաստանի իշխանությունները Google-ի ծառայությունների մի մասն արգելափակելու մասին որոշում են կայացրել, հաղորդում է GreatFire.org կայքը:

 

Արգելանքի տակ են դրվել Google-ի գրեթե բոլոր ռեսուրսները, մասնավորապես` նյութերի և պատկերների որոնողական համակարգը և Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունը, որոնք տեղացի օգտատերերի համար անհասանելի են դարձել ոչ միայն չինական, այլ նաև` հոնկոնգյան և արտասահմանյան դոմեններում, ինչպես, օրինակ` google.fr-ն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 

1989թ. հունիսի 4-ին, պաշտոնական տվյալներով, շուրջ 200 ուսանող է մահացել, ևս 7 հազարը վիրավորվել են:

 

Այդուհանդերձ, Google-ից հաղորդել են, որ մայիսի 31-ից երկրի տարածքում ընկերության ծառայությունները մասամբ են հասանելի:

 

Նույն շարքից