IT 

Ստեղծվել է զգացմունքային ռոբոտ

analitik.am

Ճապոնական Softbank ընկերությունը թողարկել է Պեպեր ռոբոտի փորձնական տարբերակը՝ միակ անդրոիդը, որն ունակ է կարեկցել մարդուն: Ինժեներները պնդում են, որ բացառիկ  ռոբոտը կարող է ադեկվատ արձագանքել ժեստերին, ձայնի տոնին եւ տերերի այլ զգացմունքների արտահայտմանը, փոխանցում է Mirror-ը:

 

«Շատերն ուրիշներին ռոբոտ են անվանում, քանի որ վերջիններս  ոչ մի զգացմունք չեն արտահայտում: Մեր Պեպերն այդ իմաստով տարբերվում է շատերից, քանի որ  կարողանում է իսկապես կարեկցել մարդուն», — հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Մասաեսի Սանը: 

 

Ըստ արտադրողների՝ Պեպերը կարող է օգնել թոշակառուներին, որոնք Ճապոնիայի բնակչության ամենամեծ տոկոսն են կազմում: Զգալու ունակ ռոբոտները վաճառքի կհանվեն  մյուս տարի: Արժեքը կկազմի երկու հազար դոլար:

 

Նույն շարքից