Սպորտ 

«Բարսելոնան» կարող է վերադարձնել Նեյմարին, սակայն բրազիլացին դրա համար պետք է ներողություն խնդրի

analitik.am

«Բարսելոնան» պատրաստ է քննարկել Նեյմարին վերադարձնելու հարցը, սակայն դրա համար մեկ պայման կա: Այս մասին գրում է El Chiringuito-ն:

Աղբյուրը հայտնում է, որ կատալոնական գրանդը պահանջելու է, որպեսզի բրազիլացին հրապարակային ներողություն խնդրի սկանդալով հեռանալու համար:

Հիշեցնենք, որ Նեյմարը Ֆրանսիա տեղափոխվեց 2017 թվականին, 222 միլիոն եվրոյի դիմաց: Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ բրազիլացին ու վերջինիս հայրը ձգձգել են տեղափոխությունը, որպեսզի բոնուս ստանան «Բարսելոնայից»:

Նույն շարքից