Samsung տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է իր հերթական նորույթը՝ Galaxy Tab S պլանշետը Նյու Յորքում կայացած միջոցառման ժամանակ:
Սարքը կլինի ամերիկյան Apple ընկերության նոր սերնդի iPad պլանշետի գլխավոր մրցակիցը։
Samsung-ի ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ նորույթը միանգամայն կբավարարի օգտատերերի պահանջները՝ շուկայում դառնալով թիվ 1 պլանշետը։
Galaxy Tab S-ը ներբեռնված է Conde Nast, National Geographic, Marvel Comics և Netflix մեդիաընկերությունների բազմատեսակ հավելվածներով։
10.5 դյույմ անկյունագծով էկրանով:
Պլանշետի գինը կլինի 530 դոլար։ Մինչդեռ 8.4 դյույմանոց տարբերակը կվաճառվի 399 դոլարով։