Սպորտ 

Ես ուզում եմ վերադառնալ տուն՝ «Բարսելոնա». Նեյմարը խնդրանքով դիմել է ՊՍԺ-ի նախագահին

analitik.am

«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը վերջնական որոշել է վերադառնալ «Բարսելոնա»: Նա իր ցանկության մասին արդեն հայտնել է փարիզյան գրանդի սեփականատերերին. «Ես այլևս չեմ ցանկանում խաղալ ՊՍԺ-ի կազմում: Ես ուզում եմ վերադառնալ տուն, որը չպետք է լքեի»,-ասել է նա:

Ավելի վաղ ինֆորմացի էր հայտնվել այն մասին, որ ֆրանսիական գրանդը պատրաստ է վաճառել Նեյմարին, եթե լավ առաջարկ լինի:

Ավելին՝ նշվում է, որ Նեյմարի վարքից արդեն հոգնել է փարիզեցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տոխիլը, ով դեմ չի լինի բրազիլացու հեռանալուն:

Օրեր առաջ ՊՍԺ-ի սեփականատեր Նասսեր Ալ-Հելայիֆին հայտարարել էր, որ որևէ մեկը չէր խնդրել Նեյմարին տեղափոխվել Փարիզ:

Հավելենք, որ որոշ տեղեկություններով, Մեսսին արդեն դիմել է կատալոնական գրանդի ղեկավարությանը՝ խնդրելով վերադարձնել Նեյմարին:

Նույն շարքից