IT 

Եռաչափ «խելացի» ակնոց

Օքսֆորդի համալսարանի հետազոտողները մշակել են հատուկ 3D «խելացի» ակնոցներ թույլ տեսողություն ունեցողների համար. սարքը թույլ է տալիս պատկերը ուղարկել նոթբուք և հետ վերադարձնել իրական ժամանակում:

 

Շնորհիվ այն բանի, որ ստացված պատկերները սովորական պատկերներից ավելի վառ ու հստակ են, շատ ուժեղ կարճատեսություն ունեցող մարդիկ հեշտությամբ կարող են կողմնորոշվել տարածությունում:

 

Չնայած նոթբուքի հետ տեղաշարժը որոշակիորեն սահմանափակում է շարժումները, գիտնականները հույս ունեն մոտ ժամանակներս համակարգիչը չափերը նվազագույնի հասցնել:

 

Այսպիսով, սարքը չի գերազանցի սովորական ակնոցի չափերն ու միջին բջջային հեռախոսի արժեքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նույն շարքից