Տնտեսություն 

«Ահազանգ»-ի անդամները վարչապետի հետ հանդիպումը հուսադրող չեն համարում

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խորհրդարանի մոտ ակցիա իրականացնող ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության հետ: Այս մասին հայտնում է yerkir.am-ը:

Նախաձեռնության անդամներից Քրիստինե Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Փաշինյանն իրենց հետ զրույցում համաձայնել է՝ սկզբունքային տարբեր մոտեցումներ կարող են լինել։ «Նա համոզված էր կամ համոզել էին, որ օրենսդրական այդ փաթեթով կարող են ստվերից դուրս բերել եկամուտները, բայց մենք պնդեցինք, որ միջազգային նման փորձ չկա, ու բերեցինք, օրինակ, Վրաստանի փորձը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներին, որի մի մասը սուբսիդավորում է պետությունը, վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել։ «Օրինագծով նախատեսված է, սակայն, որ պարտադիրի վճարն ընկնում է աշխատողի կամ հարկատուի վրա, այսինքն՝ երբ օրենքն ընդունվի, կառավարությունն այլևս չի փոխհատուցելու 2,5 տոկոսը, որն այժմ փոխհատուցում է»,- բացատրել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Ավելին՝ yerkir

Նույն շարքից