Երբ խոսք է գնում տվյալների իրական մեծ չափ ուղարկելու մասին, ավելի հեշտ է կոշտ սկավառակն ուղարկել փոստով, քան համացանցով, եթե իհարկե մուտք չունեք Energy Sciences Network-ին՝ գաղտնի ցանց, որը 1000 անգամ արագ է միջին արագության համացանցից:
Միանշանակ, պետք է ավելի լուրջ բանով զվաղվել վերոնշյալ ցանցին մուտք ունենալու համար: Energy Sciences Network-ը կամ ESnet-ը էներգետիկայի դեպարտամենտի հսկողության ներքո է գործում և նախատեսված է հետազոտական նպատակներ իրականացնելու համար: Մուտք կարող են ունենալ գիտնականները, ովքեր աշխատում են հսկայական քանակի տվյալների հետ, որոնք ստացվում են Հսկայական ադրոնային կոլայդերից կամ Մարդու Գենոմ նախագծից:
Անցյալ տարվա նոյեմբեր ամսին ESnet-ը հասավ մարդկության պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած տվյալների փոխանցման ամենաբարձր արագությանը: Այս ցանցի միջոցով NASA-ն մի վարկյանում Դենվերից՝ Գոդդարդի տիեզերական թռիչքների Կենտրոն (Մերիլենդ) փոխանցեց 91 գիգաբայթ ծավալ ունեցող տվյալ:
Տվյալների ուղիղ փոխանցումից բացի ESnet-ն օգտագործվում է նաև ցանցային ճարտարապետության զարգացման մեթոդների ուսումնասիրման համար: Դրա միջոցով գիտնականներն ուսումնասիրում են վիրտուալ ցանցային «Oscars» կոչվող եզրագծերը, որոնք կարելի է օգտագործել առանց սարքային ապահովման համակարգում արմատական փոփոխություններ անելու՝ կոմպլեքս ցանցեր ստեղծելիս: Դրանք աշխատում են նաև այսպես կոչված «DMZ-ցանցերի» ներքո,որոնք կարող են հասնել տվյալների փոխանցման անհավանական արագության՝ ի հաշիվ անվտանգության ինովացիոն համակարգերի, որոնցում չեն օգտագործվում ավանդական ցանցային ֆայրվոլները:
Ներկայումս ESnet-ի թիմն իր առջև նպատակ է դրել՝ հասնել վարկյանում մեկ տերաբայթ տվյալների անվտանգ փոխանցմանը: