IT 

iPad-ով նկարելու համար` Adobe-ը Adobe Ink և Slide աքսեսուարներ է թողարկել

analitik.am

Adobe ընկերությունը Adobe Ink և Slide աքսեսուարներ է թողարկել՝  iPad-ով նկարելու համար, ասվում է ընկերության հաղորդագրությունում:

 

Adobe Ink —ը եռակողմ գրիչ է՝ պատրաստված ալյումինից:  Այն հնարավորությւոն է տալիս աշխատել  Adobe Creative Cloud փաթեթի ծառայություններում՝ iPad 4-ի, Air-ի և Pad mini-ի երկու տեսակների վրա: Բացի նկարներից, այն կարողանում է աշխատել նաև լուսանկարների և Adobe Kuler-ի գունային թեմաների հետ:

 

Adobe Slide թվային քանոնը ստեղծվել է Adobe Ink-ի  հետ աշխատելու համար: Դրանք միասին են օգտագործվում՝ ուղիղ գծեր, երկրաչափական և բարդ պատկերներ ստեղծելու համար, որոնք օգտվողը կարող է նկարել՝   իր հայեցողությամբ: 

 

Adobe Ink-ի և Slide-ի արժեքն ԱՄՆ-ում 199 դոլար է, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նույն շարքից