Տնտեսություն 

Ես շատ եմ սիրում լինել այդ գինետանը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցում է Տավուշի մարզի բիզնես ֆորումին:

Իր ելույթում Փաշինյանը նշեց, որ անցկացվող ֆորումների միջոցով նպատակ կա խրախուսելու անհատական ջանքը. «Մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետն ու երևույթը, որը Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով նոր մակարդակի»:

Փաշինյանի խոսքերով, անհատական ջանք է օրինակ Ապագա ռեզորթ ընկերության հիմնադիր Արտակ Չիբուխչյանի արածը, ով մի օր որոշում է գալ Հայաստան և իր հայրենի Ենոքավան քաղաքում ստեղծել մի իրականություն, որը պետք է փոխի և համայնքի, և ենոքավանցիների կյանքը, փոխի ՀՀ իմիջն ընդհանուր առմամբ. «Նկատի ենք ունենում Քարահունջ գինետան հիմնադիրներին: Այս մարդիկ գալիս են սփյուռքից և Հայաստանում ստեղծում են նոր իրականություն: Ես օրինակ շատ եմ սիրում լինել այդ գինետանը, որովհետև նրա մուտքից ներս մտնելիս դու հայտնվում ես բոլորովին այլ աշխարհում»:

«Անհատական ջանք ասելով նկատի ենք ունենում նաև Հայրապետյան եղբայրներ ընկերությանը, որն արդեն երկար տարիներ կառավարում է Պարզ լիճը՝ ստեղծելով բիզնեսի և բնության ներդաշնակության մի նոր մշակույթ, երևույթ»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով փոփոխությունների շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, սակայն դրանց ճակատագիրը որոշող քաղաքացիներն են. «Կառավարության ամենամեծ անելիքը համարում ենք այսպիսի մարդկանց օրինակներով մյուսներին քաջալերելու մեջ և հնարավորություն ստեղծելու, որ մարդիկ դրսևորեն իրենց ունակությունները»:

Նույն շարքից