IT 

Twitter-ը կհեռացնի մահացածների նկարներն ու տեսանյութերը

analitik.am

Twitter միկրոբլոգների ցանցն այսուհետ կհեռացնի մահացած մարդկանց նկարներն ու տեսանյութերը` նրանց հարազատների խնդրանքով:

Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաընկերությունը, երկու օր առաջ Սպիտակ տունը դիմել է մի շարք սոցցանցերի և խնդրել հեռացնել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի սպանության լուսանկարներն ու տեսանյութերը:

Twitter-ի գործադիր տնօրեն Դիկ Կոստոլոը հայտարարել է, ոիր սոցցանցը սկսել է արգելափակել այն օգտատերերի էջերը, որոնք տեղադրում են  ամերիկացի լրագրողի սպանությանն առնչվող լուսանկարներ:

 

Նույն շարքից