IT 

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա ԱրմԹեք 2014 համաժողովը կկայանա սեպտեմբերի 26-ին

analitik.am

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա ԱրմԹեք 2014 համաժողովը կկայանա սեպտեմբերի 26-ին Նյու Յորք քաղաքի TKP համաժողովների կենտրոնում` «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո:


Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, խթանել միջազգային համագործակցությունը եւ ներդրումների ներգրավումը, նպաստել ՏՏ ոլորտի մասնագետների միջեւ համագործակցությանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի:


Ամեն տարի ԱրմԹեք համաժողովը համախմբում է ոլորտի տեղական եւ արտասահմանյան մասնագետների, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների եւ այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից, ովքեր միասին քննարկում են միջազգային գործարար կապերի ամրապնդումը եւ ներդրումների հետագա աճը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում:


Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են մինչ սեպտեմբերի 10-ը գրանցվելwww.armtechcongress.com կայքում:


ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «ԱրմԹեք» ամենամյա համաժողովը կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ այլ պետական ու մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ:

Նույն շարքից