IT 

ԵՏՄ-ին անդամակցությամբ ակնկալվող ցուցանիշները հաջորդ տարվա բյուջեում արտացոլված չեն

analitik.am

2015 թվականի պետական բյուջեի նախագծում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից ակնկալվող տնտեսական ցուցանիշներն արտացոլված չեն: Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ: «Պետբյուջեի նախագիծը ներկայացրել ենք սահմանդրությամբ նախատեսված ժամկետներում, պարտավոր էինք մինչ հոկտեմբերի 2-ը ներկայացնել նախագիծը: Այդ ժամանակ դեռևս ԵՏՄ-ի հետ համաձայնագիրը կնքված չէր, մենք, բնականաբար, չէինք կարող պետբյուջեի մեջ արտացոլել այդ փաստը: Այս բյուջեում ԵՏՄ-ի հետ հարաբերություններն արտացոլված չեն»,-ասաց Պավել Սաֆարյանը:


Փոխնախարարի խոսքով` իրենք ձեռքերը ծալած չեն նստում, իրենց մասնագետներն հաշվարկներ են կատարում թե մակրոտնտեսական, թե ծախսային, թե եկամտային բլոկների մասով: «Նրանք ինտենսիվ աշխատում են` գնահատելու այն ազդեցությունները, որ ունենալու ենք մեր տնտեսության վրա Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ, որպեսզի ֆինանսական հոսքերի տեսքով դա արտացոլվի»- ընդգծեց Պավել Սաֆարյանը` ավելացնելով, որ նախանական միջանկյալ արդյունքներ կան, որոնք կներկայացվեն պատարստ լինելուն պես: «Ինձ թվում է` մեկ ամսից կունենանք այդ ցուցանիշները և կներկայացնենք»,-ասաց նա:

Նույն շարքից