IT 

Էներգետիկայի միջազգային գործակալությունը նավթի պահանջարկի աճ Է կանխատեսում

analitik.am

 Մինչեւ 2040 թվականը նավթի համաշխարհային պահանջարկը 2013 թվականի մակարդակի համեմատությամբ կավելանա 16 տոկոսով եւ կհասնի օրական 104 միլիոն բարելի: Այդ մասին  ասված Է ամենամյա Էներգետիկական կանխատեսման մեջ, որը պատրաստել Է Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ):


Այն դեպքում, երբ առաջիկա 10 տարում ԱՄՆ-ում կշարունակվի թերթաքարային նավթի արտադրությունը եւ ՕՊԷՔ-ի մեջ չմտնող երկրներից նավթի մատակարարումները կկրճատվեն, նավթի մատակարարումների հիմնական ավելացումը կապահովի Մերձավոր Արեւելքը:

   

Փոփոխություններ տեղի կունենան նաեւ նավթի հիմնական սպառողների շրջանում: ԷՄԳ-ն սպասում Է, որ Չինաստանը մոտավորապես 2030 թվականին առաջ կանցնի ԱՄՆ-ից եւ կդառնա աշխարհում նավթի խոշորագույն սպառողը, իսկ ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Ճապոնիան կնվազեցնեն սպառման ծավալները: 


Մինչեւ 2040 թվականը նավթի համաշխարհային պահանջարկը կաճի նաեւ Հնդկաստանի, Հարավարեւելյան Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի երկրների հաշվին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից