IT 

Վենեսուելայի նախագահը հայտնել է նավթի «արդար» գինը

analitik.am

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նավթի 1 բարելի դիմաց «ազնիվ» գին է համարում 100 դոլարը, գրում է Лента-ն։

 

100 դոլար արժեքը, Մադուրոյի կարծիքով, կապահովի նավթի արդյունահանման կայունությունը, քանի որ երաշխավորում է ներդրումների հոսք դեպի նավթային ոլորտ։ Ընդ որում` նախագահը վստահություն է հայտնել, որ նավթի գները կվերադառնան նախկին մակարդակին։

 

«Ամեն դեպքում մենք չենք հուսահատվի և կաշխատենք այն ուղղությամբ, որ փոխհատուցենք միջոցները, որոնք կորցնում ենք նավթի գնի անկման պատճառով»,- նշել է Մադուրոն։

 

Այժմ Վենեսուելան օրական արդյունահանում է 3 մլն բարել նավթ, դրանից 2.5 մլն-ն արտահանվում է։ 

Նույն շարքից