Տնտեսություն 

Բենզինն ու գազը կթանկանա՞ն

analitik.am

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունն ավելի քան մեկ տասնյակ առաջարկ է ներկայացրել Հարկային քաղաքականության ռազմավարության սկզբունքների վերաբերյալ: Դրանցից ամենակարևորներից մեկը վառելիքի հարկային բեռի ավելացման անթույլատրելիությունն է: Այս մասին խորհրդարանում Հարկային փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց, որ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը չի ընդունել իրենց առաջարկները, ինչի արդյունքում առաջաիկա տարիներին տարեկան երեք տոկոսով ավելանալու է բենզինի, սեղմված բնական գազի, դիզելային վռելիքի ակցիզային հարկը՝ իր սոցիալական և տնտեսական հետևանքներով:

Խաչատրյանի խոսքերով, իրենց առաջարկներից ընդունվել է միայն երեքը, այն էլ՝ մասնակիորեն: Ապա պատգամավորը նաև զուգահեռներ անցկացրեց Հայաստանի և Վրաստանի միջև՝ նշելով, որ Վրաստանը շահեկան վիճակում է, այնտեղ հասել են նրան, որ պետությունը վստահում է գործարարին. «Այս Հարկային օրենսգիրքը չի ձևավորում այնպիսի ներդրումային, գործարար միջավայր, որի պարագայում գործարարը որոշում կկայացնի ներդրում անել Հայաստանում: Մեզ պետք է նոր Հարկային օրենսգիրք: Մենք դեմ ենք այս նախագծին»:

Նույն շարքից