Տնտեսություն 

Ազգային ժողովում հիշեցին «Կարգին հաղորդումը» և «խորոված արեցին»

Ազգային ժողովում շարունակում են քննարկել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Ընդդիմադիր ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններն արդեն հայտնել են, որ փոփոխություններն իրենց սրտով չեն և իրենք պատրաստվում են դեմ քվարկել:

Իմ քայլը խմբակցությունից Բաբկեն Թունյանն իր հերթին նշեց, որ առաջին ընթերցումից մինչև հիմա հարցի քննարկումն իրեն հիշեցնում է «Կարգին հաղորդման» սքեչներից մեկը, երբ դասախոսը, ցանկանալով քննության ժամանակ կտրել ուսանողին, հարցնում է Հիրոսիմա և Նագասակի քաղաքաներում ատոմային ռումբի արդյունքում բոլոր զոհվածների անունները. «Այս Հարկային օրենսգիրքը շատ ավելի լավն է, քան այն, որը հիմա գործում է: Մենք ասում ենք՝ եկեք մեկ քայլ անենք առաջ, հետո ավելի գլոբալ փոփոխություններ կանենք: Իսկ դուք ասում եք, որ դեմ եք, քանի որ այն թռիչքային աճ չի ապահովում»:

«Եթե փոփոխությունները վատն են, ինչո՞ւ են այսօր գործարարներն անհամբեր սպասում դրանց ընդունմանը: Բայց ամենատարօրինակն այն է, որ դուք՝ բոլորդ, շատ ինտենսիվ մեզ հետ աշխատել եք: Շատ դրույթներ կան, որ միասին ենք արել: Սա էլ նման է նրան, որ ոնցոր մեկը խորոված անի, կողքից ինչ-որ մեկն օգնի, միսը քաշի շշին, իսկ վերջում ասի, թե պետք չէ ուտել խոզի միսը, քանի որ այն վնաս է, ավելի լավ է սպասել, մի քիչ սոված մնալ, մինչև կգա տավարի միսը»,-ասաց Թունյանը՝ հավելելով, որ շնորհակալ է ընդդիմությանը համատեղ աշխատանքի, ինչպես նաև քննադատությունների համար:

Իմքայլական պատգամավորը խոսքի վերջում ասաց, որ առաջիկայում կլինի նոր Հարկային օրենսգիրք, բայց դա պետք է լինի մտածված, աշխատված և թռիչքային աճ ապահովող, իսկ այսօր առաջարկվողը մեկ քայլ առաջ է, դրա համար պետք է կողմ քվեարկել:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից