IT 

Lenovo-ն կդադարեցնի նոթբուքներում վնասակար ծրագրի տեղադրումը

analitik.am

Չինական Lenovo ընկերությունը հրաժարվում է տեղադրել կիբերանվտանգության ոլորտի մասնագետների կողմից վնասակար ճանաչված Superfish գովազդային ծրագիրը, որը համակարգիչները խոցելի է դարձնում հաքերների հարձակումների համար։

 

Ինչպես հաղորդում է  «Ռոյթերս» գործակալությունը, Superfish-ը տեղադրվել էր 2014թ. սեպտեմբեր-դեկտեմբերին հայտնված նոթբուքների վրա ավտոմատ գովազդ ցուցադրելու համար: Սակայն ընկերության ներկայացուցիչների համոզմամբ՝ այն չէր գողանում օգտատերերի անձնական տվյալները համակարգիչներից։

Նույն շարքից