Տնտեսություն 

ՀՀ տնտեսական դաշտն ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները. Փաշինյան

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս ամսվա հիմնական տնտեսական ցուցանիշները, և մենք բարեբախտաբար շարունակում ենք գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշներում: Մայիսին արձանագրվել է 7,3 տնտեսական ակտիվության ցուցանիշ: Բայց կարծում եմ այդ ցուցանիշի մեջ առավել կարևոր է բովանդակությունը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն արձանագրեց, որ մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ գրանցվել է արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսը՝ նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ՝ 0,1 տոկոսանոց աճ. «Սա նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված խնդիրները հաղթահարել ենք»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ տարվա արդյունքով լինելու է արտահանման բավականին շոշափելի աճ:

«Շատ կարևոր է արձանագրել, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն է տեղի ունեցել: Եթե նախորդ տարի արտահանման մեջ մշակվող արդյունաբերության կշիռը կազմում էր 62,8 տոկոս, այս տարի կազմում է 64,6 տոկոս»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքերով, թվերը ցույց են տալիս, որ ՀՀ տնտեսական դաշտն ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից