Տնտեսություն 

Վրաստանի մաքսավորները խոչնդոտում են հայկական ապրանքների արտահանմանը

Մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տարանցիկ բեռնափոխադրումներն է, որը վերջին  տարիների ընթացքում դինամիկ  աճում է:

Միեւնույն ժամանակ, մեր ընկերությունը աննախադեպ իրավիճակի մեջ է հայտնվել, երբ  բեռները ստուգելու պատճառաբանությամբ  մի քանի շաբաթ մնում են Վրաստանի մաքսային տերմինալում :

Կոնկրետ Դոնեցկ ուղևորվող ՍՊՍ Սիգարոն ընկերության ավտոմեքենան 06.06.2019 թվականից Գեզի մաքսային տերմինալում անգործունակ կանգնած է: Մաքսային մարմնի աշխատակիցների հավաստմամբ, քանի որ մաքսային սահմանով փոխադրվող ապրանքը գծանշվել է որպես կարմիր գծի ենթակա, պետք է ստուգում անցնի: Մենք կողմ ենք օրենքի շրջանակներում ցանկացած ստուգման բայց խնդիրն այն է, որ առավելագույնը 1-2  օր տևող ստուգման համար, ավտոմեքենան բեռով հանդերձ, շաբաթներով կարող են պահել։ Ստեղծված խնդիրների պատճառով  ընկերությունը լրջագույն վնասներ է կրում:

Սա լուրջ խոչնդոտ է ոչ միայն մեր ընկերության, այլև շատ արտահանողների համար: Այդ իսկ պատճառով դիմում ենք Հայաստանի և Վրաստանի պատկան մարմիններին և խնդրում հարցին համակարգային մոտեցում ցուցաբերել  ու համապատասխան քայլեր ձեռնարկել վիճակը շտկելու,  հետագայում դրա կրկնությունը բացառելու համար:

 

ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ընկերության լրատվական ծառայություն 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից