IT 

Google-ի դեմ գործ է հարուցվել

analitik.am

Հակամենաշնորհային գերատեսչության ղեկավար Իգոր Արտեմևը հայտարարել է, որ Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայությունը գործ է հարուցել ամերիկյան Google ընկերության դեմ, այս մասին հայտարարել է  գրում է ria.ru-ն:

 

Ծառայությունն այս շաբաթ ՝ռուսական հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու փաստի առիթով «Яндекс»-ից դիմում էր ստացել ընկերության նկատմամբ ստուգումներ սկսելու համար Ինչպես այդ ժամանակ բացատրել են գերատեսչությունում, կանոնակարգի համաձայն՝ հայտարարության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի մեկ ամսվա ընթացքում: 

 

«Մենք հարուցել ենք և, իհարկե, հարուցում ենք տարբեր ընկերությունների դեմ բազմաթիվ գործեր: Օրինակ՝ վերջին գործը, որ մենք հարուցել ենք հենց այսօր, Google ընկերության, շատ հայտնի ընկերության դեմ է»,- ասել է Արտեմևը:

Նույն շարքից