IT 

Սմարթֆոնների շուկայում իր մասնաբաժնի անկման դեմ պայքարի համար Samsung-ը կփոխի ռազմավարությունը

analitik.am

Էլեկտրոնիկայի արտադրության աշխարհի հզոր ընկերություններից  մեկը` Samsung Electronics–ը մտադիր է խմբագրել իր ռազմավարությունը, որպեսզի  կարողանա  սմարթֆոնների շուկայում դիմակայել իր մասնաբաժնի նվազմանը, այս մասին հայտարարել է ընկերության համանախագահ Շին Յոնգ Քյուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


 

«Samsung Electronics–ը ձգտում է ամրապնդել առաջնորդի իր դիրքերը պրեմիում–դասի սեգմենտում և ծրագրում է կրկին փոփել սմարթֆոնների հոսքագիծը` մրցունակության ամրապնդման նպատակով»,– Սեուլում կայացած ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ Շինի ելույթից  մեջբերել է  Bloomberg–ը։



Կորեական կորպորացիան մտադիր է ստեղծել մասնավորապես մեծ սմարթֆոններ` մետաղյա կորպուսով, ինչպես նաև թողարկել առավել բարակ հեռախոսներ և դիսփլեյներ` մեծ թողութակությամբ։



Ընկերության ամենագլխավոր մրցակիցներից է Apple ընկերությունը։ 2014 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով ամերկացիները սմաթֆոնի համաշխարհային շուկայում  Samsung–ից առաջ են անցել վաճառքի տվյալներով։ Այսպես, Gartner ընկերության հետազոտության արդյունքներով iPhone–ի սմարտֆոններն աշխարհում ամենահայտնին են` վաճառվել է 74,8 մլն սմարտֆոն, իսկ կորեական ընկերությունն այդ ժամանակահատվածում  վաճառել է 73 մլն.:



Նույն շարքից