Սպորտ 

Այդ խոսակցությունները վիրավորում են Մեսսին՝ որպես մարդու. Սուարես

analitik.am

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է խոսակցությունները, թե Մեսսին ազդեցություն ունի թիմի կազմի ընտրության վրա:

««Բարսելոնայում» Մեսսին որևէ բառ չի ասում՝ ոչ մարզչի մասին, ոչ՝ խաղացողների, ոչ մի բան: Կարծում եմ, որ նույնն է նաև Արգենտինայի հավաքականում: Եղել են մարզիչներ, որոնք նրան ինչ-որ բան են հարցրել, սակայն նա միշտ պատասխանել է, որ պետք չէ իրենից հարցնել, պետք է ինքնուրույն որոշում կայացնել:

Խոսակցությունները, թե նա ազդում է կազմի ընտրության վրա, վիրավորում են նրան՝ որպես մարդու»,-ասել է ուրուգվայցին:

Նույն շարքից