Հայաստանին մատակարարվող ռուսական գազի մասով բանակցությունները կապ չունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի հետ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ բանակցությունները ձգձգվում են, քանի որ կողմերը սպասում են Հայաստան ՌԴ նախագահի այցին:
Բաղարմյանը նշել է, որ բանակցությունները մի քանի փուլով է անցկացվում. «Այն փուլով, որ ներքին շուկան ձևավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները կարծում եմ որևէ կապ չունի Ռուսաստանի նախագահի սպասվող այցի հետ, այն կարելի է ավելի շատ կապել սահմանին ձևավորվող գազի գնի հետ»։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանին սահմանին ռուսական գազի գինն արդեն բարձրացել է 150 դոլարից հասնելով 165-ի, սակայն այդ փոփոխությունը չի ազդել սպառողների կողմից վճարի վրա: