Միջազգային 

Իտալիայի վարչապետը՝ ուկրաինական ճգնաժամի մասին

analitik.am

Ներկայում Եվրամիության խորհուրդը նախագահող Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, առաջարկել Է հրաժարվել սառը պատերազմի կոչերից և ընդգծել Է, որ Եվրոպան չի կարելի կառուցել ի հեճուկս Ռուսաստանի: «Եվրոպայի սահմաններում հարկավոր Է հարգել ուկրանիացի ժողովրդի ազատության կոչը, բայց չի կարելի Եվրոպան կառուցել ի հեճուկս մեր հարևանի՝ Ռուսաստանի»,- հայտարարել Է Ռենցին հուլիսի 15-ի ուշ երեկոյան Դեմոկրատական կուսակցության խորհրդարանականների ասամբլեայում, կուսակցություն, որի առաջնորդն Է ինքը:

 

 

Կառավարության ղեկավարը նշել Է, որ «այսօր անհրաժեշտ Է ոչ թե սառը պատերազմ հայտարարել, այլ կարողանալ կոնկրետ առիթներ ստեղծել երկխոսության համար»:

 

Նույն շարքից