ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ուղղությամբ ԵՄ-ի հետ համակարգված քայլեր ձեռնարկելու հնարավորությունը:
Փսակին հաստատել է նաև, որ ներկայիս իրավիճակում սեկտորային պատժամիջոցները մնում են ԱՄՆ իշխանությունների գործողությունների հնարավոր տարբերակներից մեկը: