Միջազգային 

Պաղեստինյան կողմի զոհերի թիվը Գազայի հատվածում գերազանցել է 200-ը

analitik.am

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 205-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 1530-ը: Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը, Իսրայելի օդային հարվածներն ուղղվել են Գազայի հատվածի հյուսիս-արևելյան շրջանի ուղղությամբ: Աղբյուրի տեղեկացմամբ, Գազայի հատվածում վիրավորների բուժման դժվարություններ են ի հայտ եկել, և հնարավոր է զոհերի թիվն ավելանա համապատասխան դեղորայքի բացակայության պատճառով:


Ռմբակոծվել են Քարամա և Շուջայիա շրջանները, ինչպես նաև Գազայի Զեյթուն թաղամասը: Իսրայելի ռմբակոծություններն ուղղվել են նաև ՀԱՄԱՍ շարժման ղեկավարների տների ուղղությամբ, մասնավորապես ավերվել է ՀԱՄԱՍ-ի ներքին գործերի նախարարության շենքը:

 

Իսրայելական աղբյուրների տեղեկացմամբ, Թել Ավիվի ուղղությամբ հուլիսի 16-ին 4 հրթիռ է արձակվել: Հուլիսի 15-ի երեկոյան տեղեկություններ են ստացվել, որ իսրայելական կողմից առաջին զոհն է գրանցվել:

 

 

 

Նույն շարքից