Միջազգային 

Ռուսաստանը պետք է վերականգնի ներկայությունը Լատինական Ամերիկայում. Պուտին

analitik.am

Ռուսաստանը պետք է վերականգնի ներկայությունը Լատինական Ամերիկայում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Взгляд-ը:

 

«Այստեղ (Լատինական Ամերիկա) ժամանելու պատճառը BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) երկրների գագաթաժողովին մասնակցելն էր… Մենք, իհարկե, պետք է վերականգնենք ներկայությունն այդ չափազանց հետաքրքիր, շատ հեռանկարային տարածաշրջանում»,- ասել է Պուտինը՝ ավարտելով իր վեցօրյա լատինամերիկյան շրջագայությունը:

 

Նրա խոսքով՝ BRICS-ը նոր որակներ է ձեռք բերում, միջազգային հարցերում ստեղծվում է միասնական դիրքորոշում: Պուտինը հիշատակել է ընդունված հռչակագիրը, որն իր կարծիքով՝ կարևոր փաստաթուղթ է, «որը խոսում է երկրների դիրքորոշումների համաձայնեցման մասին»:

 

Ինչ վերաբերում է դաշինքի շրջանակներում տնտեսական համագործակցությանը, Պուտինն ընդգծել է, որ մշակվում է համագործակցության մեխանիզմ։

Նույն շարքից