Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի դստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևներն ավելի շատ են ներդրումներ կատարել ադրբեջնական հեռահաղորդակցության ոլորտում, քան նախկինում ենթադրվում էր: Ինչպես տեղեկացնում է reportingproject.net կայքը, նրանք Azerfon-ի մեծ մասի սեփականատերն են, որը երկրի մեծությամբ երրորդ ընկերությունն է:
Նոր հայտնաբերված փաստաթղթերը կապում են աղջիկներին ադրբեջանական խոշորագույն Azercell-ի սեփականատերերի շղթային և օֆշորային գրանցումներին:
Սա նշանակում է, որ Ադրբեջանի երկու խոշորագույն ընկերություններն անմիջականորեն կապված են Ալիև ընտանիքի հետ, և շատ ավելի բարդ օֆշորային գրանցումների պատճառով ոչ ոք դեռևս համոզված չէ, թե ով է երրորդ ընկերության սեփականատերը: Սա կարող է թույլ տալ նաև բացատրել մարդկանց բողոքները բջջային կապի թանկ լինելու մասին:
Այսօր Ադրբեջանական հեռահաղորդակության շուկան բաժանված է Azercell-ի, Bakcell-ի և Azerfon-ի միջև: Azercell-ը շուկայի առաջատարն է, քանի որ նրան բաժին է ընկնում շուկայի կեսը:
Բաքվի բնակիչներից շատերն այսօր օգտվում են երեք ընկերությունների ծառայություններից: Բջջային հեռաոսով զանգեր կատարելը թանկ է, կարծում են բնակիչները: Փաստացի ստացվում է, որ երեք ընկերությունները չեն էլ մրցում: