Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան) միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի նախապատրաստման ժամկետը երկարացվել Է մի քանի ամսով, բացառված չԷ՝ մինչև նոյեմբեր: Այդ մասին հուլիսի 16-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է իրանական պատվիրակության դիվանագիտական մի աղբյուր:
Նախօրյակին արևմտյան դիվանագիտական աղբյուրն արդեն հայտարարել Էր, թե «շատ հավանական Է», որ երկարացվի այն ժամկետը, որի ընթացքում պետք Է միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր մշակվեր «վեցյակի» և Իրանի միջև: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զալալ Զարիֆը, հուլիսի 16-ին ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ եռօրյա բանակցությունների արդյունքները, չԷր բացառել, որ այն դեպքում, եթե կողմերը չհասցնեն մինչև հուլիսի 20-ը համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը, համաձայնագրի նախապատրաստման ժամկետը կարող Է երկարացվել Է մինչև նոյեմբեր:
«Այս պահին քննարկվում Է համաձայնագրի նախապատրաստման ժամկետը երկարացնելու հնարավորությունը: Հնարավոր Է, որ այդ գործընթացը մի քանի ամիս պահանջտ: Առավելագույն ժամկետը նոյեմբերի 25-ն Է, այսինքն՝ ժնևյան համաձայնությունների կնքումից հետո ուղիղ մեկ տարի»,-ասել Է գործակալության զրուցակիցը: