Եվրամիության ղեկավարները մտադիր են ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին վկայում Է հայտարարության այն նախագիծը, որը հայտնվել Է Bloomberg գործակալության տրամադրության տակ:
ԵՄ-ն ձգտելու Է հասնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գծով ռուսական նոր նախագծերի ֆինանսավորման դադարեցման: Նաև Եվրամիությունը կարող Է կարգադրել Եվրոպայի ներդրումային բանկին՝ դադարեցնել նոր նախագծերի ֆինանսավորումը Ռուսաստանի պետական հատվածում:
Պատժամիջոցների գործողությունը կտարածվի Ռուսաստանի այն ընկերությունների վրա, որոնք, ըստ Բրյուսելի, «մասնակցում են Ուկրաինայի իրադրության ապակայունացմանը», ասված Է փաստաթղթում:
Բացի այդ, ԵՄ-ն մտադիր Է Ռուսաստանի հետ դադարեցնել համագործակցության երկկողմ ու տարածաշրջանային ծրագրերը:
Եվրամիության ղեկավարները պլանավորում են քննարկել «լրացուցիչ միջոցառումներ, մասնավորապես, ներդրումների սահմանափակումը» Ղրիմում և Սևաստոպոլում:
Հայտարարության նախագիծը քննարկվելու Է հուլիսի 17-ի երեկոյան Եվրամիության երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովում և կարող Է ենթարկվել Էական փոփոխությունների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: