Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են վնաս հասցնել ոչ միայն ռուսական կողմին, այլև ԵՄ-ի երկրներին: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարությունը:
«Այդօրինակ միակողմանի քայլերը վնասակար են ոչ միայն Ռուսաստանի, այլև հենց ԵՄ-ի անդամ երկրների համար, որոնցից շատերը լուրջ տնտեսական դժվարություններ են կրում»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է ԱԳ նախարարության կայքում:
«Դրա հետ մեկտեղ Սմոլենսկյան հրապարակում նշել են, որ «տնտեսական գործիչները որպես քաղաքական զենք օգտագործելը մեր ընտրությունը չԷ»:
«Մենք առաջվա պես բաց ենք Եվրամիության երկրների հետ իրավահավասար, գաղափարախոսությունից զերծ երկխոսության համար»,-նշել են ԱԳՆ-ում:
«Ինչպես հայտնի Է դարձել լույս հուլիսի 17-ի գիշերը, Եվրամիության երկրների ղեկավարները որոշում են ընդունել ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ ընդլայնել սահմանափակիչ միջոցառումները Ռուսաստանի նկատմամբ: Մասնավորապես, Եվրամիության երկրների գագաթնաժողովը որոշում է ընդունել Ռուսաստանում կասեցնել նոր նախագծերի գործարկումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպայի ներդրումային բանկի գծով:
Սեկտորյալ առևտրական ու տնտեսական պատժամիջոցների մասին որոշումներ չեն ընդունվել: Գագաթնաժողովում համաձայնեցված ԵՄ-ի լրացուցիչ պատժամիջոցներով նախատեսվում է նաև նոր ֆիզիկական անձանց ու ընկերություններ ընդգրկել Ռուսաստանի և Ուկրաինայի համար նախատեսված «սև ցուցակում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: