Միջազգային 

ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է Հունաստանի ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության փոխդեսպան Գեորգիոս Պապակոստասին և Հունաստանի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Քրիստոս Դովասին` ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի ռազմական կցորդին եռամյա առաքելության ընթացքում իրականացված մեծածավալ աշխատանքի համար: Կողմերը փաստել են, որ վերջին տարիների ընթացքում հայ-հունական ռազմական համագործակցությանը ծավալը շեշտակի աճել է, և ակտիվացել են բարձրաստիճան փոխայցելությունները:

 

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը հայ-հունական ռազմական համագործակցության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հունաստանի ռազմական կցորդին պարգևատրեց ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

 

Նույն շարքից