ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մալայզիայի վարչապետ Նաջիբ Թուն Ռազաքի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել Է միջազգային խումբ ստեղծել Ուկրաինայում «Մալայզիայի ավիագծեր» ավիաընկերության Boeing 777-ի աղետի պատճառները հետաքննելու համար: Այդ մասին հուլիսի 18-ին լրագրողներին հայտարարել Է Մալայզիայի կառավարության ղեկավարը:
Ինչպես հաղորդել Է Սպիտակ տունը, Մալայզիայի վարչապետի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Օբաման ցավակացություն Է հայտնել ողբերգության կապակցությամբ: Ինչպես ընդգծված Է, Օբաման ՙվարչապետին ասել Է, թե ԱՄՆ-ն անհապաղ օգնություն Է առաջարկել միջազգային հետաքննության անցկացման գործում: