ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ժողովրդականությունը գրեթե կրկնակի ընկել է աշխարհի մի շարք առաջատար երկրներում: Այդ մասին հաղորդել է Pew Research Center հետազոտական կենտրոնը, որը հարցում է անցկացրել 43 պետություններում:
Ինչպես վկայում են հարցման արդյունքները, Ռուսաստանի բնակչության շրջանում ԱՄՆ-ի նախագահի առանց այն էլ ոչ բարձր վարկանիշն ընկել է 14 տոկոսով և այժմ կազմում է 29 տոկոս: Ենթադրվում է, որ նման բացասական դինամիկան կապված է Ուկրաինայի իրադրության կապակցությամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության հետ:
Օբամայի վարկանիշի համանման անկում է նկատվել նաև Գերմանիայի, Ճապոնիայի, Բրազիլիայի և Արգենտինայի բնակչության մեջ: Գերմանիայի քաղաքացիների շրջանում ԱՄՆ-ի նախագահի ցածր ժողովրդականությունը կապում են ԳՖՀ-ի տարածքում էլեկտրոնային լրտեսման հետ, որում ավելի վաղ մեղադրվել էին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները: