Միջազգային 

Իսրայելը պատրաստվում է նոտա հղել Թուրիքիային

analitik.am

Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը հրահանգել է նոտա հղել Անկարային` Թուրքիայում գտնվող իսրայելցի` դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու համար:

 

Ինչպես հաղորդում է  թուրքական CNNTurk հեռուստաալիքը, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Յիգալ Պալմորը:  Նրա խոսքով` դա պայմանավորված է Գազայի իրադարձությունների հետ կապված Թուրքիայում Իսրայելի դեմ անցկացվող զանգվածային ցույցերով, որոնց մասնակիցները հարձակումներ են գործում Թուրքիայի տարբեր քաղաքներում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:

 

Պալմորը նշել է, որ Իսրայելը որոշել է նաև զգալիորեն նվազեցնել Թուրքիայում գտնվող իր դիվանագիտական անձնակազմի թիվը:

 

Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ Լիբերմանը Թուրքիայում գտնվող դիվանագետներին կարգադրել է իրենց ընտանիքներին վերադարձնել հայրենիք:

 

Նույն շարքից