Միջազգային 

Սիրիայի Նախագահը Պաղեստինի ռմբահարումների մեջ մեղադրել է Թուրքիայի վարչապետին

analitik.am

Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը խիստ քննադատության է ենթարկել Գազայի նկատմամբ Իսրայելի ռազմական գործողության հարցում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի դիրքորոշումը: Այս մասին հայտնում է սիրիական «Սանա» լրատվական գործակալությունը:

 

Սիրիայի Նախագահի խոսքով` Գազայում ռազմական գործողությունների հարցում Թուրքիան թույլ և անօգնական է Իսրայելի առաջ, և Անկարան է բոլոր պայմանները ստեղծել պաղեստինյան ժողովրդի դեմ Իսրայելի կողմից ռազմական գործություններ սկսելու համար:

 

Այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություններ է սկսել Գազայում: Իսկ մինչ այդ Իսրայելը սահմանափակվում էր հեռահար ռմբակոծություններով` ցամաքից և ծովից:

 

Իսրայելի կողմից Գազայում ցամաքային ռազմական գործողություններ սկսվելու հետ կապված անհետաձգելի նիստ գումարելու պահանջով Թուրքիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը, Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի խորհրդին: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն` ընդգծելով, որ նման նախաձեռնություններ է սպասում նաև այլ երկրներից: Դավութօղլուն դատապարտել է Գազայում Իսրայելի սկսած ցամաքային ռազմական գործողությունները:

 

Նույն շարքից