Միջազգային 

Պաղեստինցի զոհերի թիվը հասել է 260-ի

analitik.am

Իսրայելի հարձակման հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 260-ի, իսկ վիրավորներինը՝ 2000-ի: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, զոհերի թվում մոտ 60-ը երեխաներ են, 40-ը՝ կանայք: Իսրայելական օդուժը հուլիսի 17-ից սկսել է ռմբակոծել Գազայում գտնվող հիվանդանոցը, որի հետևանքով հիվանդանոցի բուժքույրեր են վիրավորվել: Ռմբակոծությունը շարունակվում է Բեյդ Լահիա, Դեր Բալահ քաղաքների, ինչպես նաև Գազայի հատվածի այլ ուղղություններով:


Պաղեստինյան աղբյուրները տեղեկացրել են, որ իսրայելակն օդուժը ռմբակոծել է շենքը, որտեղ գտնվում են արտասահմանյան լրատվամիջոցները, ինչի հետևանքով պաղեստինցի լրագրող է վիրավորվել:

 

Իսրայելական աղբյուներն իրենց հերթին տեղեկացնում են, որ Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել այդ երկրի տարածք:

 

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունն սկսել է հուլիսի 8-ից: Պաղեստինի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել են հազարարավոր հրթիռներ: Մինչև այժմ ռազմական գործոողությունների հետևանքով զոհվել է մեկ իսրայելցի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 20-ը:

 

Նույն շարքից