Միջազգային 

Հայաստանն այս տարի անպայման կանդամակցի ԵՏՄ-ին. Իվան Վոլինկին

analitik.am

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը համոզված է, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում չկան քաղաքական խոչընդոտներ: Անդամակցության հարցը ձգձգվում է հիմնականում տեխնիկական խնդիրների պատճառով եւ դրանք հարթելուց հետո այս տարվա ընթացքում Հայաստանը կանդամակցի տնտեսական այդ կառույցին:

 

«Այս տարի առանց որեւէ կասկածի Հայաստանը կանդամակցի: Չեմ կարող ժամկետներ նշել ու նաեւ հավաստիացնել, որ հարցը վերաբերում է բացառապես տեխնիկական խնդիրներին, սակայն այստեղ քաղաքականություն չկա, ամեն ինչ գնում է ըստ ծրագրի եւ, ես համոզված եմ, որ համաձայնագիրը կստորագրվի այն տեսքով եւ պայմանով, որը ձեռնտու կլինի Հայաստանին եւ ԵՏՄ անդամ մնացած պետություններին, լրագրողների հետ զրույցում ասաց Իվան Վոլինկինը:

 

Նույն շարքից