Միջազգային 

ՄԱԿ-ի ԱԽ-ն առաջիկա ժամերին արտակարգ հանդիպում կանցկացնի Գազայի հատվածի իրադրության շուրջ

analitik.am

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջիկա ժամերին արտակարգ հանդիպում կանցկացնի Գազայի հատվածի իրադրության շուրջ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի մշտական ներկյացուցչությունում:

 

Սպասվում է, որ նիստը կլինի բաց և կանցկացվի ՄԱԿ-ին առընթեր Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրի, ինչպես նաև Իսրայելի մշտական ներկայացուցիչ Ռոն Պրոսորի մասնակցությամբ:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հուլիսի 19-ին շրջագայություն է սկսել Մերձավոր Արևելքի երկրներում՝ նպատակ ունենալով շուտափույթ հրադադարի հասնել Գազայում: Ուղևորության ընթացքում առաջին կանգառը տեղի է ունեցել Դոհայում (Քատար), որտեղ ՄԱԿ-ի վարչական ղեկավարը հանդիպում է ունեցել շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիի, ինչպես նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պան Գի Մունը հայտնել է, որ մտադիր է այցելել Ռամալլահ, Եգիպտոս, Իսրայել և այլ երկրներ, որտեղ անհրաժեշտ կլինի իր ներկայությունը:

 

Նույն շարքից